logo
logo

Պար պերֆորմանս

Մայիս17, 202520:00

ՎԵՐԱԴԱՌՆԱԼ
Պար պերֆորմանս

Թանգարանային գիշերը կենդանանում է շարժման մեջ․ «Բալմանուկյան» պարային նախագծի պերֆորմանսը Կոմիտասի թանգարանում

Թանգարանային գիշերվա ընթացքում Կոմիտասի թանգարան–ինստիտուտի ցուցասրահները կկենդանանան շարժման, երաժշտության և ժամանակակից արտահայտչամիջոցների համադրությամբ։ «Բալմանուկյան» պարային նախագծի պերֆորմանսը նոր շունչ կհաղորդի թանգարանային տարածքին՝ ստեղծելով յուրահատուկ երկխոսություն մարմնի, երաժշտության և հիշողության միջև։ Այս բացառիկ ներկայացումը հանդիսատեսին կհրավիրի թանգարանը բացահայտելու նոր դիտանկյունից՝ արվեստը զգալով ոչ միայն դիտողի, այլև մասնակցի դիրքից։