Ֆրանսիական պրոմենադ
Մարտ22, 202519:00

Ֆրանսիական երաժշտության նուրբ ու բազմաշերտ աշխարհը բացահայտելու յուրահատուկ հնարավորություն՝ «Ֆրանսիական պրոմենադ» համերգ-բանախոսության շրջանակում։
Բանախոս Անի Մուշեղյանը կներկայացնի բոհեմական շնչով պարուրված Փարիզում Կոմիտասի գործունեության նշանավոր ակնթարթներն ու շրջադարձային դեպքերը, իսկ արտիստների յուրատիպ մեկնաբանումները կամբողջացնեն տպավորիչ երեկոյի տրամադրությունը։
Մենակատարներ՝ Էլեոնորա Հարությունյան (մեձո սոպրանո) Գայանե Հարությունյան (սոպրանո) Վարդան Խաչատրյան (բարիտոն) Դոնարա Ադամյան (սոպրանո) Նվագակցությամբ՝ Կատարինե Հովսեփյանի
Ծրագրում՝ Ժյուլ Մասնե, Ժորժ Բիզե, Գաբրիել Ֆորե, Ֆրանսիս Պուլենկ, Ժակ Օֆենբախ, Կոմիտաս Վարդապետ