Կոմիտաս-Ֆրանսիա առնչություններ
Փետրվար19, 202617:00

Առաջին անգամ Հայաստանում ելույթ կունենա աշխարհի մեծ բեմեր նվաճած մեցցո-սոպրանո Նորա Սուրուզյանը։ Փետրվարի 19-ին՝ ժամը 17:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում տեղի կունենա Նորա Սուրուզյանի համերգը․ նվագակցող՝ Կատարինե Հովսեփյան։ Օպերային երգչուհին այս անգամ հանդես կգա կամերային ծրագրով. կհնչեն ֆրանսիական կոմպոզիտորական դպրոցի լավագույն ներկայացուցիչների երկացանկից ռոմանսներ և Կոմիտաս Վարդապետի հայտնի գոհարներ։
Նույն օրը տեղի կունենա նաև «Կոմիտաս-Ֆրանսիա առնչություններ» թեմայով բանախոսություն․ բանախոս՝ Մարիամ Վարդանյան։