«Կոմիտասական» Ամառային դպրոց
Հուլիս6, 2026

Թանգարանում կարելի է ոչ միայն դիտել, այլև ստեղծագործել, երգել ու պարել, բացահայտել նորը՝ ամենահետաքրքիր ձևով․ սիրված ԿՈՄԻՏԱՍԱԿԱՆ ամառային դպրոցը վերադառնո՜ւմ է։
- Ե՞րբ | Հուլիսի 6-11-ը
- Որտե՞ղ | Կոմիտասի թանգարան-ինստիտուտում (Երևան, Արշակունյաց 28)
-
Ովքե՞ր կարող են մասնակցել | 7-14 տարեկաններըԻ՞նչ է սպասվում․
-
ծանոթացում Կոմիտաս Վարդապետի կյանքին ու գործունեությանը,
-
երաժշտական գիտելիքների զարգացում,
-
Կոմիտաս Վարդապետի կերպարի բացահայտում՝ գրականության, քանդակագործության և արվեստի այլ ճյուղերում,
-
նվագարանների առանձնահատկությունների ուհնարավորությունների ուսումնասիրում,
-
ստեղծագործական աշխատանք, երգ ու պար,
-
մասնակցություն թիմային աշխատանքների,
-
նոր ծանոթություններ և ընկերներ։
Մասնակցության համար երաժշտական կրթություն չի պահանջվում։
Մասնակիցներն ավարտին կստանան վկայականներ։
- Արժեքը՝ 35․000 ՀՀ դրամ (սնունդը ներառյալ)։
- Մասնակցության համար պարզապես լրացրե՛ք դիմում-հայտը․
- Հայտերի ընդունման վերջնաժամկետ | Հունիսի 30
- Սիրելի՛ դպրոցականներ, միացե՛ք մեզ՝ ունենալու այս ամռան ամենահիշարժան երաժշտական օրերը և մի նոր անկյունից բացահայտելու թանգարանը։