logo
logo

Ծանոթ և անծանոթ Կոմիտասը

Մայիս17, 202515:00

ՎԵՐԱԴԱՌՆԱԼ
Ծանոթ և անծանոթ Կոմիտասը

Թանգարանի տնօրեն Լուսինե Սահակյանի դասախոսությունը ներկայացնում է Կոմիտասին նոր դիտանկյունից՝ դուրս գալով նրա մասին ձևավորված միակողմանի պատկերացումներից։ Այն պատմում է ոչ միայն հանճարեղ երաժշտի և գիտնականի, այլև այն մարդու մասին, ով եղել է կենսախինդ, հումորի զգացումով օժտված, մանկասեր, թատերասեր և հետաքրքրասեր անհատ։

Դասախոսության ընթացքում, հիմնվելով Կոմիտասի ժամանակակիցների հուշերի, նամակների և արխիվային վկայությունների վրա, կբացահայտվեն նրա բնավորության, առօրյայի և նախասիրությունների քիչ հայտնի դրվագները։ Այցելուները հնարավորություն կունենան ճանաչելու առավել կենդանի, անմիջական և մարդկային Կոմիտասին՝ տեսնելով նրան ոչ միայն որպես ազգային մեծություն, այլև որպես բազմակողմանի անհատականություն, որի կենսասիրությունն ու ստեղծագործական եռանդը նրա կյանքի անբաժանելի մասն էին։