Հրաշապատում հեքիաթի երաժշտական «թարգմանությունների» շուրջ
Մարտ24, 202616:00

Մարտի 24-ին ժամը 16։00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «հեքիաթային» բանախոսություն։ Թեման՝ «Հրաշապատում հեքիաթի երաժշտական «թարգմանությունների» շուրջ։
Բանախոս՝ թարգմանիչ, հեքիաթագետ ԱԼՎԱՐԴ ՋԻՎԱՆՅԱՆ (բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հ. Թումանյանի թանգարանի հեքիաթագիտության բաժնի ղեկավար)։
Միջոցառումն իրականացվում է «Ֆրանկոֆոնիայի օրեր 2026»-ի շրջանակում։