Կաստրատներ. դաս հրեշտակաց
Հունիս24, 202519:00

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս, գրող, թարգմանիչ, երաժշտագետ Արաքս Շահինյանի «Կաստրատներ. դաս հրեշտակաց» թեմայով բանախոսությունը:
Այն նվիրված է բարոկկո դարաշրջանի ամենաարտասովոր երգչական ձայնի կրողների՝ կաստրատների կյանքի ներկայացմանն ու նրանց երաժշտական կարճակյաց ճանապարհի բացահայտմանը՝ պապական կապելլայից մինչև օպերային բեմ: Բանախոսությունը նաև կներառի կաստրատների երկացանկից օպերային արիայի վերլուծություն՝ երաժշտական և հարաերաժշտական (տեքստային, հոգեբանական) մեթոդով:
Մուտքն ազատ է։