Շրջայց․ «Նամակներ Վիլժուիֆից»
Մարտ20, 202614:00

Կոմիտաս Վարդապետի կյանքի վերջին տարիներին վերաբերող փաստաթղթեր և նամակներ, որոնք նոր դիտանկյունից են լուսաբանում նրա կենսագրության քիչ ուսումնասիրված էջերն ու բացահայտում են Կոմիտասի առողջական վիճակին, նրա անձին ու գործունեությանն առնչվող մի շարք մանրամասներ․ «Նամակներ Վիլժուիֆից» ցուցադրությունը շարունակվում է։
Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին,Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կանցկացվի շրջայց՝ «Նամակներ Վիլժուիֆից» ժամանակավոր ցուցադրության սրահում․ բանախոս՝ ցուցադրության գիտական խորհրատու, Լիլիթ Հարությունյան։
Հայ անվանի դիրիժոր Կոմիտաս Գևորգյանի նվիրաբերած այս հավաքածուն ներառում է հրապարակումներ, փոստային բացիկներ, լուսանկարներ, Կոմիտասի այցեքարտը և պաշտոնական բնույթի գրություններ։ Ուշագրավ են 1922-1935թթ. գրված տասներեք անտիպ նամակները, որոնք վերաբերում են Կոմիտասի առողջական վիճակին և նրա բուժման կազմակերպման հարցերին։