logo
logo

Կոմիտասի «Դերիկո» ձայնագրությունների ծիսապաշտամունքային հնագույն արմատները

Հունիս13, 202516:00

ՎԵՐԱԴԱՌՆԱԼ
Կոմիտասի «Դերիկո» ձայնագրությունների ծիսապաշտամունքային հնագույն արմատները

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Կոմիտասի «Դերիկո» ձայնագրությունների ծիսապաշտամունքային հնագույն արմատները» թեմայով դասախոսություն:

Բանախոս՝ երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Մարիաննա Տիգրանյան։

«Դերիկո» անունով վիպաքնարական երգերը հայ ժողովրդական երաժշտական շտեմարանում բացառիկ արժեք են ներկայացնում։ Դրանք տարբեր ժամանակներում տարբեր բանահավաք-երաժշտագետներ են գրի առել: Դերիկոն նույնացվում է Դերկետո Ձուկ-աստվածուհու հետ, որի պաշտամունքը գալիս է նախաքրիստոնեական շրջանի հազարամյակների խորքերից։

Մուտքն ազատ է։