logo
logo

Թերթապատում․ գրքի ներկայացում–քննարկում

Հունվար20, 202616:00

ՎԵՐԱԴԱՌՆԱԼ
Թերթապատում․ գրքի ներկայացում–քննարկում

Ինչպե՞ս է անդրադարձել Կոմիտաս Վարդապետին ժամանակի մամուլը. հունվարի 20-ին ժամը 16:00-ին, այցելե՛ք Կոմիտասի թանգարան-ինստիտուտ մասնակցելու ֆրանսահայ երաժշտագետ Արմինէ Գրիգորեանի «Թերթապատում. մամուլի անդրադարձները Կոմիտաս Վարդապետին» գրքի երկրորդ հատորի քննարկմանը։

Արմինէ Գրիգորեանը կազմել է Կոմիտաս Վարդապետի ժամանակակից բոլոր աղբյուրների ամբողջական բնագրերն ընդգրկող ժողովածու «Թերթապատում» ընդհանուր խորագրով։ Նյութերը խմբավորված են առանձին գրքերով։

Ներկայացվող հատորն ընդգրկում է Կոմիտաս Վարդապետի գործունեությունը Պոլսում 1912-ից մինչև 1913 թվականները։ Ընդարձակ տեղեկատվությունը կենդանություն է տալիս այն միջավայրին, ուր Վարդապետն ապրել և գործունեություն է ծավալել։