logo
logo

Մատենագիտության, ձայնագրության և թվայնացման բաժին

Մատենագիտության բաժինը կառուցվածքային ստորաբաժանում է, որը նպաստում է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տեղեկատվական-գիտական գործունեության զարգացմանն ու արդյունավետ կազմակերպմանը: Բաժինն ապահովում է ընթերցողների և հետազոտողների տեղեկատու-մատենագիտական սպասարկումը, իրականացնում է մատենագիտական ուղղվածության տվյալների շտեմարանների ձևավորում և սպասարկում, ինչպես նաև կազմում է թեմատիկ, անհատական և հոբելյանական մատենագիտական ցուցիչներ ու ցանկեր: Բաժնում ընդգրկված են մատենագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների և հարակից ոլորտների փորձառու մասնագետներ, որոնց մասնագիտական պատրաստվածությունն ու գիտելիքները նպաստում են Կոմիտաս Վարդապետի ժառանգության գիտական վերլուծությանը:


Ձայնադարանի և թվայնացման ենթաբաժինը պատասխանատու է ձայնային ժառանգության, աուդիո/վիդեո կրիչների և փաստաթղթերի պահպանման, վերականգնման ու թվայնացման համար՝ ապահովելով պատմամշակութային և գիտական արժեք ներկայացնող նյութերի երկարատև պահպանությունը, ինչպես նաև դրանց հասանելիությունը հետազոտողների և լայն հանրության համար:

Ռաֆիկ Ղազարյան

Ռաֆիկ Ղազարյան

Մատենագետ գրադարանավար

Նելլա Հարությունյան

Նելլա Հարությունյան

Մատենագետ գրադարանավար

Տիգրան Զարգարյան

Տիգրան Զարգարյան

Մատենագետ գրադարանավար

Ռոզա Ավագյան

Ռոզա Ավագյան

Մատենագետ գրադարանավար

Կարապետ Կոթողյան

Կարապետ Կոթողյան

Ծրագրավորող