logo
logo

Թանգարանային հավաքածուի հաշվառման ու պահպանման բաժին

«Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ–ի ֆոնդային բաժնի հիմնական առաքելությունն է հավաքագրել, համալրել, հաշվառել, պահպանել և հասանելի դարձնել արխիվային նյութերը՝ ապահովելով դրանց երկարաժամկետ պահպանությունն ու գիտական շրջանառությունը։

 

Ֆոնդային բաժնի գործունեությունն ընդգրկում է տարբեր բնույթ ունեցող նյութերի գիտական նկարագրումը, դասակարգումը, փաստաթղթավորումը, նշագրումը, թվայնացումը, էլեկտրոնային շտեմարանների համալրումը, թանգարանային առարկաների և հավաքածուների ամողջականության պահպանության ապահովումը՝ սահմանված պայմանակարգերին համապատասխան և այլն։

 

Բաժինը համագործակցում է թանգարանի գիտական, գիտացուցադրական բաժինների հետ՝ տրամադրելով անհրաժեշտ սկզբնաղբյուրներ և տեղեկատվություն, մասնակցում է գիտական հետազոտությունների, ցուցադրությունների, հրատարակությունների իրականացման գործընթացին։

 

Ֆոնդային բաժնի գործունեությունը նպաստում է Կոմիտաս Վարդապետին առնչվող նյութերի պահպանմանը, գիտական ուսումնասիրմանը և հանրահռչակմանը՝ այն հասանելի դարձնելով ինչպես մասնագետների, այնպես էլ լայն հասարակության համար։

Անուշ Արզումանյան

Անուշ Արզումանյան

Գլխավոր ավանդապահ

Ռուզան Ամյան

Ռուզան Ամյան

Ավանդապահ

Մելանյա Հովսեփյան

Մելանյա Հովսեփյան

Ավանդապահ