logo
logo

Մեր կրթական ծրագրերը

Բեյբի կոնցերտ

Բեյբի կոնցերտ

Տարիքային խումբ՝ 0 – 6

Համերգ ամենափոքրիկների համար: Ամեն անգամ մի նոր երաժշտական հեքիաթ, որտեղ երեխաները ծանոթանում են տարբեր երգերի ու խաղիկների: Իսկ համերգի ավարտին սիրված երգի ուսուցում Հասմիկ Բաղդասարյան- Դոլուխանյանի հետ։

տեսնել ավելին
Կոմիտասի ձայնադարան

Կոմիտասի ձայնադարան

Տարիքային խումբ՝ 6+

Նվագարկչով աշխատող թվային ձայնադարանում մասնակիցները կունկնդրեն Կոմիտասի ստեղծագործությունները։ Սարքը կմիացվի 10 ականջակալների, ինչը թույլ կտա միաժամանակ մի քանի այցելուի լսելու երաժշտական նյութը՝ առանց միմյանց խանգարելու։ Յուրաքանչյուր ականջակալ նախատեսված կլինի անհատական օգտագործման համար՝ ապահովելով հստակ և որակյալ ունկնդրում։

տեսնել ավելին
Երկրի-երկնի կամարները էպոսի

Երկրի-երկնի կամարները էպոսի

Տարիքային խումբ՝ 13 +

Ծրագրի առաջին բաժնում մասնակիցները սլայդների օգնությամբ բացահայտում են հայ ժողովրդի հնամենի մտածողության, հավատալիքների և աշխարհայացքի առանձնահատկությունները, որոնք ամրագրված են բանահյուսության մեջ, մասնավորապես էպոսում:

Երկրորդ բաժնում քննարկվում է «Սասնա ծռեր» էպոսի հայտնաբերման ու գրառման պատմությունը՝ կարևորելով բանահավաք – բանասացների դերը, ամփոփ ներկայացվում է էպոսի կառուցվածքը, հերոսների բնորոշ գծերը: Մասնակիցները ծանոթանում են նաև էպոսի՝ Կոմիտասի կողմից գրառած երգային հատվածներին, դրանց կառուցվածքային առանձնահատկություններին, ինչպես նաև լսում են դրանք և սովորում մի փոքր հատված:

տեսնել ավելին
Կոմիտասը արվեստի գործերում

Կոմիտասը արվեստի գործերում

Տարիքային խմբեր՝ 6 – 10 և 10-14

Ծրագրի առաջին բաժնում ինտերակտիվ փազլ-խաղի միջոցով երեխաները ծանոթանում են Կոմիտասին պատկերող մի շարք քանդակներին և նկարներին: Համառոտ խոսվում է տվյալ նկարների և քանդակների հեղինակների մասին:

Ծրագրի երկրորդ մասում ցուցադրված աշխատանքների և Կոմիտասի երաժշտության ազդեցությամբ մասնակիցները նկարում են Կոմիտաս Վարդապետին՝ իրենց պատկերացմամբ:

տեսնել ավելին
Գույնը՝ մեղեդի. Սարյան և Կոմիտաս

Գույնը՝ մեղեդի. Սարյան և Կոմիտաս

Տարիքային խմբեր՝ 6 – 10 և 10 – 14

Ծրագրի շրջանակներում ներկայացվում է Մարտիրոս Սարյանի և Կոմիտաս Վարդապետի՝ արվեստում ազգայինը ստեղծելու ընդհանուր սկզբունքները, ցուցադրվում են նկարչի այն կտավները, որոնք նա ստեղծել է կոմիտասյան հնչյունների ներքո: Ծրագրի ընթացքում մասնակիցները ունկնդրում են կոմիտասյան այդ երկերը և զուգահեռաբար նկարում:

տեսնել ավելին
Զար զընգը, թող զընգա

Զար զընգը, թող զընգա

Տարիքային խումբ՝ 6 – 12

Հեքիաթների և երաժշտության ուղեկցությամբ մասնակիցները ծանոթանում են նվագարաններին, բացահայտում նվագարանների հնչողական առանձնահատկություններն ու դրանց կառուցվածքը, զարգացնում իրենց պատկերավոր մտածողությունը՝ «երաժշտական այբուբենի» միջոցով, շփվում նվագարանների հետ՝ կենդանացնելով նրանց մեջ թաքնված հնչյունները:

տեսնել ավելին
Կոմիտասի աշխատասենյակը VR շրջայց

Կոմիտասի աշխատասենյակը VR շրջայց

Տարիքային խումբ՝ 8+

Ծանոթություն Կոմիտասի Կ. Պոլսի աշխատասենյակի մանրակերտին VR ակնոցի միջոցով, «շրջայց» սենյակի վիրտուալ տարածքում: Ծրագրի ընթացքում մասնակիցները լրացնում են խաչբառ, ծածկանկարներով, հանելուկներով ու հարցերով ամրապնդում իրենց տեսածը:

տեսնել ավելին
Հազար ու մի խաղ

Հազար ու մի խաղ

Տարիքային խումբ՝ 6+

Հայ ժողովրդական երգերի ուսուցում:

Ծրագրի ընթացքում մասնակիցները սովորում և միասին երգում են հայ ժողովրդական երաժշտության նմուշներ: Կոմիտաս Վարդապետի ազգագրական ժառանգությունից բացի, ծրագրում ընդգրկված են նաև այլ հայ երաժշտագետ-բանահավաքների գրառումները:

տեսնել ավելին