logo
logo

ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ

summer school 2025
summer school 2025
summer school 2025
summer school 2025
summer school 2025
summer school 2025
summer school 2025
summer school 2025

Թանգարանային կրթությունը ոչ ֆորմալ կրթության կարևոր և անփոխարինելի բաղադրիչներից է։ Այն հնարավորություն է տալիս երեխաներին և պատանիներին սովորել ոչ միայն դասագրքերից, այլև անմիջական շփման միջոցով՝ բացահայտելով մշակութային ժառանգությունը, արվեստն ու պատմությունը։ Թանգարանը դառնում է ստեղծագործական միջավայր, որտեղ գիտելիքը փոխանցվում է փորձառության, խաղի, հետազոտության և համատեղ աշխատանքի միջոցով։


Կոմիտասի թանգարան-ինստիտուտի «Կոմիտասական» ամառային դպրոցը ստեղծվել է հենց այս գաղափարի շուրջ՝ երեխաներին հնարավորություն տալով հետաքրքիր և ներգրավող ձևաչափով ճանաչել Կոմիտաս Վարդապետի կյանքն ու գործունեությունը, ինչպես նաև հայկական երաժշտական մշակույթը։ Ծրագրի ընթացքում մասնակիցները ծանոթանում են երաժշտության հիմունքներին, ուսումնասիրում տարբեր նվագարանների առանձնահատկություններն ու հնարավորությունները, բացահայտում Կոմիտասի կերպարը գրականության, քանդակագործության և արվեստի այլ ճյուղերի միջոցով։


Ամառային դպրոցի կարևոր բաղադրիչներից են ստեղծագործական աշխատանքները, երգն ու պարը, ինչպես նաև թիմային նախագծերը, որոնք նպաստում են երեխաների հաղորդակցման, համագործակցության և ստեղծագործական մտածողության զարգացմանը։ Ծրագիրը միավորում է ուսուցումն ու ժամանցը՝ ստեղծելով միջավայր, որտեղ յուրաքանչյուր մասնակից կարող է սովորել, բացահայտել, ստեղծագործել և ձեռք բերել նոր ընկերներ։


«Կոմիտասական» ամառային դպրոցին մասնակցելու համար երաժշտական նախնական կրթություն կամ հատուկ պատրաստվածություն չի պահանջվում։ Այն բաց է բոլոր հետաքրքրասեր երեխաների համար, ովքեր ցանկանում են իրենց ամառը հարստացնել նոր գիտելիքներով, վառ տպավորություններով և երաժշտական բացահայտումներով։