Ժամանակակիցները Կոմիտասի մասին

Կոմիտասը բացառիկ մանկասեր էր, և ըստ Խրիմյան Հայրիկի հորջորջման՝ «Հոգեբան-մանկաբան» մը: Կոմիտաս իր աշխույժ, եռանդուն, կատակասեր և քաղցր բնավորությամբ Էջմիածնա մեծ ու փոքր երեխաներուն սիրտը գրաված էր: Շաբաթը երկու անգամ մեր տունը դասի գալուն՝ դուռ ու դրացիի երեխաները կհավաքվեին մեր բակը։ Անոնք գիտեին, որ ամեն դասի վերջավորության Կոմիտաս աբեղան բակ իջնելով իրենց հետ «քաղցր զրույցներ» պիտի ըներ, խաղեր պիտի սորվեցներ և անոնցմե երգել սիրողները մեր դասերուն պիտի միացներ: Երբ տեսներ երեխայի մը լացը կամ ընկերոջը հետ կռվիլը՝ զգայուն Կոմիտաս չէր հանգստանար՝ մինչև որ զանոնք չխաղաղեցներ:
Կարինե Խրիմյան
(շարադրանքը՝ Աղավնի Մեսրոպյանի)